Panorama.am-ը գրում է.

Պաշտպանության ոլորտում առաջարկվող կարգավորումների համաձայն՝ սպաների սահմանային տարիքը չի երկարացվի: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այժմ լուրջ է։ Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, երկարացնել-չերկարացնելը բավականին սուբյեկտիվ  գործընթացը էր, ամեն անգամ որոշում կայացնողը կարող էր առանց որևէ լուրջ բացատրություն տալու մեկին երկարացնել, մեկին չերկարացնել:

Սա արդարության նկատմամբ շատ լուրջ խնդիր էր ձևավորում նույն սպայական անձնակազմի մեջ, որոշակի կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, նաև որոշակի բարդություն է ստեղծում սպայական կազմի հետագա աճի համար:  Մենք առաջարկում ենք վերացնել երկարացման հնարավորությունը, սահմանային  տարիքը մնում է նույնը, նույն կոչման մեջ ծառայության  տևողությունը մնում է նույնը, բայց սահմանային  տարիքի  հասնելու պարագայում զորացրումը  դառնում է ավտոմատ»,- ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ ասաց  նախարարը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել