Panorama.am-ը գրում է.

Հայաստանի դատական համակարգում շատ շուտով հնարավոր կլինի կիրառել ԴՆԹ սեքվենավորման (մարդու գենոմի հաջորդականությունների բացահայտում) տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ ձևով բացահայտել ծանր հանցագործությունները։ Այս մասին այսօր մեկնարկած «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց կիրառումը գործնականում» թեմայով գիտագործնական սեմինարի  ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ նույնականացման բաժանմունքի պետ Աննա Հովհաննիսյանը։

«ԴՆԹ սեքվենավորման մեթոդները մեծ նշանակություն ունեն նաև դատական համակարգում, քանի որ դրանով պայմանավորված է ԴՆԹ նույնականացման իրականացումը, որը կազմում է դատական գենետիկական փորձաքննությունների հիմքը։ Շատ երկրների դատական համակարգում այս տեխնոլոգիան կիրառվում է 20 տարուց ավելի և այն չունի սխալի տոկոսներ, դրա հավաստիությունը շատ բարձր է։ Դատական համակարգի համար սա մեծ նշանակություն ունի, քանի որ մեծ մասամբ ծանր հանցագործությունների ժամանակ հիմք է ընդունվում հենց ԴՆԹ նույնականացման արդյունքը։ Սովորաբար, կա համընկնում մարդը մեղավոր է, չկա համընկնում անմեղ է, բայց կան այլ պարագաներ, օրինակ մարդը կարող է պատահաբար հայտնվել տեղում և ունենալ համընկնում։ Այսինքն այս ամեն ինչը պետք է շատ կշռադատված լինի, և ԴՆԹ նույնականացման եզրակացությունը նույնպես  շատ մանրակրկիտ և շատ ճիշտ ձևակերպված լինի, որ դատական համակարգում խուսափենք անմեղ մարդկանց դատելուց կամ մեղավորներին պատասխանատվություն չենթարկելուց»,- մանրամասնեց ԴՆԹ նույնականացման բաժանմունքի պետը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել