Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ի պատասխան կառույցում տարածված կոռուպցիոն մեղադրանքների, միաձայն ընդունեց ԵԽԽՎ խստացված Վարքագծի կանոնակարգ՝ նպատակ ունենալով վերականգնել իր աշխատանքի նկատմամբ հանրային վստահությունը։

Հաստատելով Իան Լիդել-Գրենջերի  զեկույցը՝ վեհաժողովը նշեց, որ կոռուպցիայի վերաբերյալ վերջին պնդումները վտանգում ու երկարատև վնաս են հասցնում իր հեղինակությանն ու անհրաժեշտ է ամբողջական ու հավասարակշռված հիմունքներ՝ ապագայում կոռուպցիոն վարքագիծը կանխելու համար։

ԵԽԽՎ Վարքագծի նոր կանոնակարգը հնարավորություն է ստեղծում անցկացնել արդար հետաքննություն՝ անդամների կողմից էթիկայի խախտումների դեպքում, որի հիմք կարող են լինել նաև արտաքին աղբյուրները, ինչպես նաև կիրառել խիստ պատժամիջոցներ, եթե տեղի է ունեցել կանոնակարգի խախտում։

ԵԽԽՎ անդամներն այլևս չեն կարող խոստանալ, տալ, խնդրել կամ ընդունել որևէ գումար, փոխհատուցում կամ վարձատրություն՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում ու պետք է հայտարարագրեն ամեն ինչ՝ յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում։ Թափանցիկության բարձրացման համար հայտարարագրերը պետք է հրապարակվեն առցանց։ Կան նաև դրույթներ, որ զեկուցողներն ու ընտրական դիտորդները պետք է նախապես հայտարարեն, եթե ունեն շահերի բախումներ։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել