Tert.am-ը գրում է.

Սպաների բնակարանային ապահովման հարցը շարունակում է մնալ հարցերի հարցը. ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին այս մասին նշեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նախարարի`բազմաթիվ սպաներ հերթագրվել են՝ հույս ունենալով երբևէ բնակարան ստանալ: Վիգեն Սարգսյանը նշեց, որ հետևողական գործ է արվել այս ուղղությամբ, բայց տարիների ընթացքում մոտ 1700 սպա է բնակարան ստացել: 

«Բնակարանների ապահովումը բավական մեծ բեռ է եղել, բայց չեմ կարծում, որ այս տարբերակը բավարար է եղել խնդիրը լուծելու համար»,-ասաց նախարարը և նկատեց, թե կարգավորումները, որ պետք է լինեն նվազագույն շեմի և այլնի վերաբերյալ, մեծ խնդիր են ստեղծել, քանի որ սպան արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը և այլն և այլն, որպեսզի ցույց տա, որ բնակարանի կարիք ունի:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել