««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Հմայակ Մկրտչյանը՝ հայտնի Համիկը, ազատվել է պաշտոնից։
 
«Հմայակ Մկրտչյանը մոտ 10 տարի ԱԺ գործերի կառավարիչն էր, հետո նրան կառավարություն էր տարել Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ նշանակվելուց հետո։ Այժմ, փաստորեն, Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել նրանից։
 
Կառավարությունից հաստատեցին Հմայակ Մկրտչյանի ազատման լուրը՝ նշելով, որ առայժմ ՊՈԱԿ-ը նոր տնօրեն չունի, պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխտնօրեն Գեորգի Հարությունյանի վրա։ Ի դեպ, Համիկը մամուլին քաջ հայտնի անձնավորություն է։
 
Լավատեղյակներն ասում են, որ Համիկը մինչև վերջերս շրջում էր ԱԺ պետհամարանիշներով, այժմ, փաստորեն, նրա արտոնյալ կյանքն ավարտվեց»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել