«Ես դրանք բանակցություններ չէի անվանի, բայց աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ ինչ-որ երկխոսություն լինի Բաքվի և Երևանի միջև», - Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն այսպես է բնորոշում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
 
Թեև առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, նրա խոսքով, քիչ հավանական է, որ վճռական քայլ տեղի կունենա դեպի հակամարտության կարգավորում. «Ամեն դեպքում, այդ բանակցությունները նվազեցնում են պատերազմի հավանականությունը»:
 
Նավասարդյանի բնորոշմամբ՝ բանակցային սեղանին առկա՝ Կազանի փաստաթղթով ամրագրված կետերը մնում են արդիական. «Ադրբեջանը ցանկանում է տեսնել իր համար ցանկալի հերթականություն՝ առաջին քայլով որոշ տարածքների վերադարձ՝ առանց պարտավորությունների»:
 
Բորիս Նավասարդյանը բանակցային գործընթացում խնդիր է տեսնում. «Ադրբեջանը ցանկանում է ջնջել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել