Եվրոպան տենց էլ չսովորեց Հայաստանի հետ ճիշտ աշխատել: Կամ էլ նրա նպատակը աշխատելը չէ, այլ ուղղակի ռուսներին փոխարինելը: Դե, ռուսների մասին էլ չեմ խոսում, նրանց գնացքը գնացել է: Ու որպեսզի վերականգնեն իրենց, այսպես կոչված, բարեկամությունը շաաատ մեծ ջանքեր պիտի թափեն, բայց ոնցոր թե արդեն ո՛չ դրա ռեսուրսն ունեն, ո՛չ էլ ցանկությունը:
Իսկ Եվրոպային ուղղակի խորհուրդ եմ տալիս Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու համար հաշվի առնել հայկական արժեհամակարգն ու վարքուբարքը: Հակառակ դեպքում մեր փոխհարաբերություններն ուղղակի չեն ստացվի: Կամ էլ պիտի մեծ ռեսուրսներ ներդնեք ու ռուսներին փոխարինեք, այսինքն՝ էլի դառնաք վասալի տեր: Եթե դա է ձեր նպատակը, ուրեմն՝ առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել