«ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, պատկանող «Ախթամար» ՓԲԸ-Ն կրկին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ուշադրության կենտրոնում:

Այս անգամ պետական եկամուտների կոմիտեն դատի է տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊԵԿ-ը պահանջում է ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել և պարտավորեցնել Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ին կատարել մաքսային պարտավորությունները:

ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը նախօրեին հրապարակել է այս գործով վճիռ և պարտավորեցրել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը վճարել ՊԵԿ-ի կողմից նշված շուրջ 5 միլիոն դրամը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել