Sputnikarmenia.am-ը գրում է.

Ինչո՞ւ է հայերի ազգանունը վերջանում «յան»-ով, և ինչպե՞ս պատահեց, որ հայկական ազգանվան հայտնի վերջածանցը փրկեց հրեաներին ցեղասպանությունից։ Պարզվում է, որ շատ հրեաներ իրենց կյանքի համար պարտական են հայերին ու հայկական ազգանվանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Աշխարհի որ ծայրում էլ լինես, ասում ես ազգանունդ, և անմիջապես պարզ է դառնում` ծագումով հայ ես։ Իհարկե, կան պատահականություններ։ Ասենք, ուկրաինացիների կամ իրանցիների մոտ երբեմն հանդիպում են «յան» վերջածանցով ազգանուններ, բայց նրանք որևէ կապ չունեն հայերի հետ։ Այլ է հրեաների դեպքում։ Մշակութաբան և ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց իր ուսումնասիրության մասին` ֆաշիզմի տարիներին շատ հրեաներ են փրկվել` ձևացնելով, թե հայ են։

«Հրեաներ են եղել, որ հետապնդումից խուսափելու համար հայկական ազգանուններ են վերցրել։ Հայերը համարվում էին մշակութաստեղծ ռասա և մեծ հարգանք էին վայելում»,-պատմեց Մարգարյանը։

Իսկ որտեղի՞ց է եկել հայերի ազգանվան «յան» վերջածանցը։ Տարբեր հիշատակումների համաձայն` այդ վերջածանցը կրել է պատրիարխալ բնույթ և ուղղակիորեն ցույց է տվել ոչ թե ազգի, այլ ինչ-որ խմբի կամ ընտանիքի պատկանելությունը։

Ասենք` Պետրոսյան, որը հուշում էր տոհմի մեծի անունը` Պետրոս։ Եղել են նաև դեպքեր, երբ անձն ունեցել է երկու ազգանուն, օրինակ` Հակոբ Պետրոսյան-Պողոսյան։ Պետրոսը եղել է այդ մարդու հայրը, իսկ Պողոսը` տոհմի մեծը։

«4-5-րդ դարերի հիշատակումներ կան, որոնք հիմնականում վերաբերում են «Գահանամակ» կոչվող փաստաթղթին։ Այնտեղ խոսվում է իշխանական տարբեր տոհմերի մասին, որոնց ազգանունները վերջանում են «եանց»-ով։ Երբ վերջին «ց» տառը սղվեց, մնաց «եան»-ը, որն էլ վերջում դարձավ «յան»»,- ասաց մշակութաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել