Գիտնականները պարզել են, որ միջին վիճակագրական մարդը սեքսով զբաղվում է տարին 92 անգամ։ Եթե դա վերածենք ժամանակի, ստացվում է՝ մարդը սեքսով զբաղվում է տարվա մեջ 1 ամբողջ օր՝ 24 ժամ։

Ստացվում է, որ 70 տարի ապրող մարդն իր կյանքի ընթացքում սեռական հարաբերություն ունենում է 52 օր։

Իսկ եթե նայեք «Սանտա Բարբարա» սերիալն անդադար, ավելի երկար կստացվի՝ մոտավորապես 66 օր ու 18 ժամ։

Իսկ ի՞նչ կլինի, եթե մարդիկ սեքսով զբաղվեն օրվա մեջ 20 անգամ։ 

Նախևառաջ սեքսը կդառնա կյանքի համար կարևորագույն անհրաժեշտություն, ինչպես ջուրը, հացը, օդը։

Image result for sex wikihow

Հարաբերություն ունենալու համար օրվա 24 ժամից 5-ը մարդիկ կտրամադրեն սեքսին։ 

Image result for sex wikihow

Փողոցներում կհայտնվեն կանգառներ հատուկ սեքսով զբաղվելու համար, իսկ գործատուները հատուկ սենյակներ կսարքեն աշխատակիցների համար, որպեսզի նրանք կարողանան հարաբերություն ունենալ։

Image result for sex wikihow

Աշխարհում չեն մնա մարդիկ, ովքեր տառապում են ճարպակալմամբ, քանի որ միայն մեկ սեռական ակտի ընթացքում այրվում է 200 կալորիա, ինչը հավասար է օղակով 20 րոպե վարժություն կատարելուն։

Image result for sex calorie wikihow

Մի քանի սերունդ անց մարդկանց IQ-ն 10 կետով կբարձրանա, քանի որ սեքսը հանգեցնում է ադրենալինի ու կորտիզոլ հորմոնի արտադրության։

Image result for iq wikihow

Անընդհատ սիրախաղերի արդյունքում կնվազի սրտանոթային հիվանդությունների քանակը, որոնք մահացության պատճառներից մեկն են աշխարհում։ Սեքսի ժամանակ պուլսը 70 զարկից հասնում է 150 զարկի, որը հավասար է վագրի սրտի աշխատանքին, երբ կենդանին վազում է որսի հետևից։ 

Image result for heart wikihow

Իսկ ինչո՞ւ չենք անում այդպես, եթե դա այդքան օգտակար է։

Պատճառը հետևյալն է.

Մարդիկ այլևս ժամանակ չեն ունենա կրթության, մշակութային կյանքի ու հոգևոր զարգացման համար։ 

Ընտանիքի ինստիտուտը կհայտնվի վերացման վտանգի տակ։ Աշխատունակությունն ամբողջ աշխարհում կընկնի, քանի որ մարդիկ անընդհատ քնել կցանկանան պրոլակտին հորմոնի արտադրության պատճառով, որը քնկոտություն է առաջացնում։ 

Image result for ЧТО, ЕСЛИ заниматься сексом 20 раз в день

Կավելանա ծնելիության թիվը։ 

Եթե հիմա րոպեում ծնվում է 258 մարդ, ապա այդ թիվը կդառնա 5160։ Նման տեպմերով Երկրի վրա ապրելու տեղ չի մնա արդեն 10 տարի անց։ 

Սեքսը նաև բավականին վտանգավոր զբաղմունք է։ Միայն ԱՄՆ-ում տարին 11.000 վնասվածք է գրանցվում, որոնք մարդիկ ստացել են սեքսի ժամանակ։ Այս պատճառով ամիսներ անց բոլոր հիվանդանոցները լեփ-լեցուն կլինեն։

Եվ վերջում, մենք մարդ ենք, այլ ոչ կենդանիներ ու վերարտադրողական ֆունկցիայից բացի՝ ունենք զգացմունքներ, նպատակներ, երազանքներ ու հազարավոր այլ հետաքրքրություններ։  

Image result for ЧТО, ЕСЛИ заниматься сексом 20 раз в день

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել