Panorama.am-ը գրում է.

ԵԽԽՎ լիագումար նիստը այսօր քննարկել է կանոնադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա կանխարգելել լոբբիստների և կոռուպմացված պատգամավորների գործունեությունը։

Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ է արել ԵԽԽՎ-ից վտարել Ադրբեջանի բոլոր եվրոպացի լոբբիստներին, նշելով, որ նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը։ Զոհրաբյանն  առաջարկել է նաև բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ և որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղարկել և նշանակել նոր զեկուցողներ։

«Ես ցավում եմ, որ մենք ստիպված ենք ժողովրդավարության այս ամբիոնում քննարկել կոռուպցիայի, կոռումպացված լոբբիստների և բարոյականության ու էթիկայի հետ լրջուգույն խնդիրներ ունեցողների ձեռքը օրենքով բռնելու հարցը, սակայն սա է իրականությունն ու համաեվրոպական վերջին կոռուպցիոն սկանդալը՝ 3 միլիարդ դոլարի սև լվացքի, դրա  ուղղակի ապացույցն է»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել