Panorama.am-ը գրում է.

«Հայաստանը հիմա անցնում է շատ կարևոր մի փուլ, անցում կատարելով նախագահականից խորհրդարանական հանարապետության, ինչը ենթադրում է բավականին մեծածավալ աշխատանք, օրենքների ընդունում, օրենքների համապատասխանեցում նոր համակարգին, սա բնականաբար կանդրադառնա նաև դատական համակարգի վրա։ Բազմաթիվ մարմիններ այստեղ պետք է իրականացնեն բավականին մեծ ծավալի աշխատանքը և սա բավականին պատեհ պահ է նաև անդրադառնալ դատական իշխանության անկախության խնդրին»,- այսօր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մեկնարկի արարողության նշեց ՀՀ-ում Եվրոպական միության  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նշենք, որ խրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի ու Մեծ Բրիտաիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի կառավարության կողմից։
Սվիտալսկին նշեց, որ իրենք մեծապես աջակցելու ենդատական բարեփոխումների հետագա իրականացմանը Հայաստանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել