Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը լրացուցիչ երաշխիք է Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու են Հայաստանում իշխող ներկայացուցիչների կողմից հնչեցվում հայտարարություններ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող իրականացնել իր պաշտպանությունը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այդ հայտարարություններին ծանոթ չէ, բայց չի հավատում, որ ՀՀ իշխանությունների որևէ ներկայացուցիչ կասեր, որ առանց ՌԴ-ի մենք պատերազմ չէինք կարող հաղթել:

Նշենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, ասել էր, որ այն հաղթել ենք Ռուսաստանի աջակցությամբ: «Մենք պատերազմ ենք հաղթել, որը բոլորովին վերջերս պարտադրվել էր մեզ Ադրբեջանի կողմից: Փաստը մնում է փաստ չէ՞, թե մենք ինչ ռեսուրսով ենք կարողացել հաղթել այդ պատերազմը: Դա ակնհայտ փաստ է, չէ՞»,- նշել էր նա: 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Հայաստանում շատ կարևոր հենակետեր ռուսական զորքն է պահում, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին ասել էր, որ Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել