Yerkir.am-ը գրում է.

Այսօր «Հարավկովկասյան երկաթուղ» ՓԲԸ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղում դժբախտ դեպք է պատահել:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ այսօր 14:40-ին Նոյեմբերյան բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային ծանր տրավմա` մահվան ելքով հիվանդանոց է տեղափոխվել 1960թ. ծնված  Գառնիկ Շ-ն: «Պարզվել է, որ տղամարդն «Այրում» կայարանում, լուսավորության սյան լամպը փոխելիս, 4-5 մետր բարձրությունից ընկել է ու մահացել: Կատարվում է քննություն»,- տեղեկացրեց Ջանոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել