Ալիևի այն հայտարարությունը, որի համաձայն արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսվում են 'առանց նախապայմանների', վկայում է այդ իսկ բանակցային գործընթացում և առհասարակ հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դերակատարման նվազեցման միտումների մասին. Այն է` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 
հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման հարցերի շուրջ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրագործվում ոչ այնքան այն պատճառով, որ Բաքուն քաղաքական կամք չի դրսևորում, որքան դա առավել խորքային հարց է և հետևանք է նրա, որ միջազգային հանրությունը պայմանավորվածությունները չիրագործելու համար չի սահմանում համապատասխան իրավաքաղաքական պատժամիջոցներ. Քանի դեռ միջազգային հանրության կողմից օրակարգում դրված չէ իրավաքաղաքական հստակ պատժամիջոցների սահմանման և կիրառման անհրաժեշտության խնդիրը, բանակցային գործընթացի անպատժելիության մթնոլորտում էապես նվազում է տվյալ դեպքում ադրբեջանական կողմի կառուցողական դիրքորոշման դրսևորման հնարավորությունը. Սա իր հերթին մեծացնում է ռազմական գործողությունների վերսկսումը զսպող միջազգային երաշխիքների խոցելիության սահմանները, եթե դրանք, իհարկե, դեռ որոշակի արդյունավետությամբ գործում են.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել