Hraparak.am-ը գրում է.

Երեկ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար էին հափշտակվել։ Այսօր տեղեկություն տարածվեց, թե բանկի կառավարիչն անհետացել է։

«Հրապարակ»-ին բանկի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ առավոտյան նա եղել է աշխատավայրում․ «Քանի որ օպերատիվ աշխատանք է տարվում, իրավապահ մարմինների հետ գործելու կարիք կա և որպեսզի բանկի աշխատանքը չխոչընդոտվի ժամանակավոր փոխարինող է նշանակվել»։

Փորձեցինք ճշտել, թե արդյոք կառավարիչը որպես կասկածյալ է ներգրավված գործին, որին ի պատասխան ասացին, որ ոչ մի նման բան լինել չի կարող․ «Կասկածյալի մասին խոսք չկա։ Նա առավոտյան աշխատանքի է եղել։ Ուղղակի քանի որ դեպքին ականատես կառավարիչն է եղել, իրավապահների հետ աշխատելու կարիք կա»։ Իսկ «հատուկ» հաճախորդի մասին տվյալներ մեզ չհաղորդեցին՝ նշելով, որ նախաքննությունն է ընթանում։

Նշեք, որ երեկ մեզ հետ զրույցում բանկից հայտնել էին, որ գումար հափշտակողը VIP հաճախորդ է եղել, երկու-երեք օր է՝ գնացել-եկել էր։ Նրան դեռևս չեն ձերբակալել։ շ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել