«Ուսամա բեն Լադենի որդին հայտարարվել է Սիրիայում բրիտանական զորքերի նոր առաքելության թիրախ, հանձնարարված է նրան գտնել ողջ կամ մեռած»,- հայտնում է Daily Mail-ը։

Զինվորականների կարծիքով՝ 2011 թվականին ամերիկացի հատուկջոկատայինների կողմից ոչնչացված «նախկին թիվ 1 ահաբեկչի» 28-ամյա որդին շարունակում է հոր գործը՝ գլխավորելով «Ալ-Քաիդան» և ծրագրելով մի շարք հարձակումներ Արևմուտքի երկրներում։ Այդ ենթադրությունը հաստատվում է տեսագրությամբ, որը հրապարակվել է 2 տարի առաջ, որում Համզան իրեն միայնակ գայլ է անվանում և կոչ անում շարունակել պայքարն արևմտյան քաղաքակրթության դեմ։

Բեն Լադենի բունկերում գտնված նամակներում առկա է տեղեկություն այն մասին, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդը պատրաստել է որդուն որպես իր իրավահաջորդ։

Արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ Համզա բեն Լադենը, ով նախկինում թաքնվել է Պակիստանի տարածքում, տեղափոխվել է Սիրիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել