Գրեթե բոլոր մարդիկ սիրում են սուրճ՝ դրա համի ու թարմացնող հատկությունների համար, սակայն այս ըմպելիքն ունի նաև այլ կիրառություններ։
Այսօր BlogNews-ը ներկայացնում է սուրճի օգտագործմամբ գեղեցկության գաղտնիքներ, որոնք հայտնի են շատ քիչ մարդկանց։
Ցելյուլիտ
- Աղացած սուրճը խառնեք նույն քանակությամբ աղի հետ և վրան մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ ավելացրեք։
- Ստացվածը քսեք մաշկին և օղակաձև շարժումով մերսեք։
Սա պետք է կրկնել շաբաթական 1-2 անգամ։
Չոր, ճաքած շուրթեր
- Խառնեք 1/2-րդ ճաշի գդալ սուրճն ու նույն քանակով մեղրը։
- Ստացվածով մերսեք Ձեր շուրթերը, թողեք այդպես մնա 30 վայրկյան և մաքրեք խոնավ բամբակով։
Յուղոտ մաշկ
- Մեկ ճաշի գդալ յոգուրտին ավելացրեք մի քիչ սուրճ։
- Ստացվածը քսեք Ձեր դեմքին և 1-2 րոպե մերսեք։ Հետո լվացեք դեմքը սառը ջրով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել