Անուշիկ Ալավերդյանի ու դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը օրեր առաջ երկու տարեկան դարձավ: Փոքրիկ Մայայի ծննդյան տարեդարձը ծնողներն իսկական հեքիաթի են վերածել՝ խնջույք կազմակերպելով երևանյան ժամանցային վայրերից մեկումBlogNews.am-ը ներկա է եղել երեկույթին և ձեզ է ներկայացնում տարեդարձի լուսանկարներն ու հյուրերին:

«Տարեդարձի խնջույքը մի քանի օր ուշացումով ենք կազմակերպել, քանի որ ամուսինս ու Մայայի տատիկը քաղաքում չէին: Դստերս շնորհավորելու էին եկել մեր ընտանիքի բարեկամներն ու իմ մտերիմ ընկերներն իրենց երեխաների հետ, որոնք արդեն նաև Մայայի ընկերներն են: Նրանց հետ հաճախ է Մայան զբոսնելու գնում: Կարող եմ ասել, որ սա հենց փոքրերի խնջույք էր: Եթե փոքր տարիքում երեխաների համար խնջույք են կազմակերպում, կարծես թե ավելի շատ մեծերի հավաքույթի է վերածվում: Մայայի դեպքում փորձեցինք անել այնպես, որ ստացվի գունեղ ու երաժշտական հեքիաթ: Ընտրել էինք մի վայր, որը լի էր մանկական ատրակցիոններով: Երեխաներին պարզապես չէինք կարողանում դուրս բերել խաղահրապարակից»:

Անուշիկը խնջույքին մանրակրկիտ է նախապատրաստել՝ նախօրոք ընտրելով կերպարային հագուստ ու տոնական տորթ. նա ջանք չի խնայել փոքրիկի օրն անմոռանալի տոն դարձնելու համար. «Դուստրս իր սիրելի մուտֆիլմի՝ «Պչյոլկա» Մայայի կերպարում էր: Գեղեցիկ այգի հիշեցնող անկյուն էինք ստեղծել: Աշխատել էր պրոֆեսիոնալ թիմ: Մայան հենց ներս մտավ ու տեսավ իր սիրելի կերպարով տորթը, չեք պատկերացնի՝ ինչպես ուրախացավ»:

IMG_0988
IMG_0998
IMG_1006
IMG_1011Անուշիկի խոսքով՝ Մայան երեկ շատ նվերներ է ստացել, բայց նրան առավել շատ փափուկ խաղալիքներն են դուր եկել. «Երբ առավոտյան Մայայի հետ նվերներն էինք բացում, նրա ուշադրությունն ու հետաքրքրությունը միայն խաղալիքների ուղղությամբ էր կենտրոնացած: Ցանկացած փոքրիկ երեխայի դեպքում, կարծում եմ, սա բնական երևույթ է»:

Չնայած փոքր տարիքին՝ Մայան արդեն ունի ընդգծված բնավորություն. «Մայան ավելի շատ ամուսնուս է նման: Աշխույժ ու պայծառ երեխա է ու նաև չափազանց երաժշտական: Ունի բացարձակ լսողություն, ինչն, իհարկե, սպասելի էր: Կարող եմ ասել, որ Մայան մեր երկուսի գեղեցիկ միքսն է»:

BlogNews.am-ը ևս շնորհավորում է փոքրիկ Մայային՝ մաղթելով  գունեղ ու անհոգ մանկություն:

IMG_1014
IMG_1020
IMG_1034
IMG_1036
IMG_1041
IMG_1043
IMG_1051
IMG_1061
IMG_1079
IMG_1092
IMG_1093
IMG_1115

 Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել