Իրականում Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծն իմ ընտանիքի համար առ ոչինչ է: 
Ուղիղ 25 տարեկան է ընտանիքս, ու երբևիցէ ոչ մի բռնություն: Դաստիարակություն, հոգեբանական աշխատանք ու ներգործություն՝ այո, բայց առանց բռնության: Ուղղակի սիրեք ընտանիքը: Այն նաև մեր դեմքն է և մեր հավերժությունը:
Եթե անգամ նման ջակիջուկի օրենք ընդունվի, այն զրոյական դեր կունենա իմ կյանքում: 
Իսկ ամեն տեսակ մասնավոր բացասական դեպքեր միշտ են եղել ու ամենուր կան: Ու երևույթների վերաբերյալ կան ընդհանրական իրավական հրաշալի կարգավորումներ, հետևաբար ամեն նախադեպից օրենք չեն ստեղծում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել