Tert.amLife-ը գրում է.
Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը` Յանան, հոկտեմբերի 7–ին դարձել է 6 տարեկան։ Ծնողները Յանայի համար գեղեցիկ խնջույք են կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման լուսանկարներն ու մանրամասները։
 
Յանայի 6–ամյակի խնջույքը 2 օր ուշացավ, քանի որ մայրիկն ու հայրիկն այդ օրը հարսանիքի էին։ «Այնպիսի հարսանիք էր, որին չէինք  կարող չգնալ։ Ամեն բան ավելի լավ ստացվեց` 3 օր նշեցինք։ Այդ օրը հյուրեր ունեցանք, հաջորդ օրն իրենք դասարանով էքսկուրսիայի էին գնում, կրկին նշեցինք։ Այսօր էլ արդեն հավաքույթն ենք կազմակերպել։ Ստացվեց` 7 օր, 7 գիշեր ծնունդ ենք անում»,– ասաց Մանոն։
 
Հավաքույթի կազմակերպչական հարցերով զբաղվել է Մանոն։ Նա լսել է աղջիկների խորհուրդներն ու հաշվի առել նրան նախասիրությունները։ Նրան միասին են ընտրել թեմատիկ լուսանկարները, պատրաստել Յանայի գլխազարդը։
 
 
Միջոցառման թեման «Մուանա» մուլտֆիլմն էր։ «Այն այս տարվա ամենահայտնի նոր մուլտֆիլմերից մեկն է։ Յանան շատ է սիրում «Մուանան»։ Ուզում էինք Յանան Մուանայի պես հագնվեր, բայց քանի որ ցուրտ էր, չէինք կարող ստանալ իրական կերպարը։ Գունային երանգներ պահելով` փորձել ենք այլ զգեստ կարել։ Միասին ենք ընտրել կտորը։ Յանան շատ գոհ է»,– պատմեց Մանոն։
 
Յանայի համար պատրաստված հատուկ սեղանին գրված էր` «Յանա, Էվա»։ Դիվանագետ մայրիկը հատուկ է այսպես արել։ «Չենք տարանջատել, նույնիսկ տորթի վրա գրել ենք «Էվա, Յանա», քանի որ իրենց միջև կա մրցակցություն, որն ամեն կերպ փորձում ենք հաղթահարել։ Նվերները տալու ժամանակ Էվան լաց եղավ, փորձեցինք բացատրել, որ տարվա ընթացքում մի անգամ ամեն մեկն իր օրն է ունենում։ Բացատրեցի, որ բոլոր նվերները երկուսինն են։ Թեև իրենք դեռ փոքր են, այնպես եմ անում, որպեսզի մրցակցություն, լարվածություն չլինի։ Փորձում եմ բացատրել, որ իրենք առանձին անհատականություններ են»,– նշեց մայրիկը։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել