Yerkir.am-ը գրում է.

Հնարավոր է, որ Բելառուսն առաջարկել է Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարում: Այդ մասին բելառուսական БДГ թերթի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը:

 «Ռուսաստանը մինչև 280 կիլոմետր հեռահարության «Իսկանդեր-Է» է մատակարարել Հայաստանին, և հավասարակշռության ապահովման համար ես չեմ բացառում, որ Բելառուսը, հնարավոր է, Ադրբեջանին 200 կիլոմետր հեռահարության «Պոլոնեզներ» է մատակարարել»,- ասել է ռազմական փորձագետը:

Նա վստահություն է հայտնել, որ այդ մատակարարումները համաձայնեցվել են Ռուսաստանի հետ, որը հետևում է, որ երկու պետություններում հավասարակշռություն լինի:

Հիշեցնենք, որ երեկ  Մինսկում ՊՆ ղեկավարները երկու երկրների  պաշտպանության նախարարությունների միջև 2018 թվականի համար համագործակցության պլան են ստորագրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել