Tert.am-ը գրում է.

Եթե չլիներ ԵԱՏՄ-ն, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էապես այլ կլինեին և դա կազդեր բոլոր ոլորտների վրա՝ անվտանգությունից մինչև տնտեսական համագործակցություն։ Այս մասին այսօր «Հայաստան. երկու տարի ԵԱՏՄ-ում» թեմայով քննարկմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ըստ նրա՝ սա բացասաբար կանդրադառնար ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի վրա։ Ռուսաստանի մոտ ևս մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ. քաղաքագետի համոզմամբ՝ Հարավային Կովկասում Հայաստանին փոխարինող Ռուսաստանի համար չկա՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Աբխազիան, ոչ էլ Հարավային Օսեթիան։

«Միմյանց համար կարևորության աստիճանը երկու երկրների մոտ, իհարկե, տարբեր է՝ Հայաստանի համար ՌԴ-ն չափազանց կարևոր է։ Իսկ եթե վաղը մյուս օրը Հայաստանն այլևս չլինի քարտեզի վրա, դա Ռուսաստանի վրա լուրջ ձևով չի ազդի»,- նշեց նա։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել