Panorama.am-ը գրում է.

«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունից հետո Հայաստան-Թուրքիա մթնոլորտն ավելի վատ է, քան ստորագրությունից առաջ»,- «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, այն փաստը, որ արձանագրությունները ստորագրված են և ութ տարի է չեն վավերացվել Թուրքիայի կողմից կամ Թուրքիայի պատճառով, իսկապես մթնոլորտն ավելի վատացրել են, քան մինչև արձանագրությունների ստորագրությունը: ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ Թուրքիան տակավին ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

«Այն փաստը, որ այսօր Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում որևէ ձևի հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, վկայում է այն մասին, որ իրենք իսկապես դժգոհ են կատարվածից»,- նշեց Կ. Մանոյանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել