Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարիերան կարող է շարունակել Չինաստանում, հայտնում է «Sport.es»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը զղջում է, որ ամռանը չկարողացավ համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ արգենտինացու տրանսֆերի շուրջ:

ՊՍԺ-ն ֆուտբոլիստի գործակալներին թույլ է տվել չինական ակումբ գտնել` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխության շուրջ համաձայնության գալու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն մտադիր է հունվարին վաճառել Դի Մարիային ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել