Tert.am-ը գրում է.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունը, ըստ կանոնադրության, պետք է շարունակվի այնքան, մինչև թեկնածուներից մեկը 30 ձայն ստանա: Հոկտեմբերի 9-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլի արդյունքում 7 թեկնածուներից առավելագույն ձայները ստացել են Քաթարի, Ֆրանսիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները: 

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ ապրիլ ամսից հանրային դիվանագիտությամբ զբաղվող մի խումբ անձինք, հասարակական կազմակերպություններ, մասնավորապես՝ իր հիմնած diplomat.am կայքը, ակտիվ գործունեություն ծավալեցին, երբ հայտնի դարձավ, որ որպես թեկնածու է առաջադրվել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլատ Բյուբյուլօղլին։ 

«Մենք ակտիվ կերպով պրոպագանդիստական աշխատանք տարանք՝ ելնելով երկու հանգամանքից, որ ժամանակին լինելով Ադրբեջանի մշակույթի նախարար՝  նա ակտիվորեն զբաղվել է հայկական հուշարձանների ոչնչացմամբ, Մոսկվայում աշխատելու տարիներին նաև հանդես է եկել Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմատենչ հայտարարություններով: Ես դեռ 2008 թվականին իմ գրքում իր մասին հոդված եմ գրել՝ «Դեսպան, որը մարտակոչ է հնչեցնում» վերտառությամբ: Մի խոսքով՝ այդ աշխատանքն ավելի ընդարձակվեց, հասարակական կազմակերպություններ մտան դրա մեջ, թերթերը սկսեցին հոդվածներ գրել, համապատասխան նամակներ, գրություններ գնացին միջազգային տարբեր կազմակերպություններ»,- ասաց նա: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել