Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ից նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի տոկոսադրույքները: Համաձայն նոր պայմանների՝ ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 10%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 6%-ից, իսկ եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4%-ից:

Վարկերը տրամադրվում են մինչև 10 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 500%-ի չափով`կախված հաճախորդի վարկային պատմությունից: Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել տոկոսների և վարկի մարման իրենց հարմար եղանակը:

Ոսկու գրավադրմամբ վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:                                                           

«Արդշինբանկ» ՓԲԸ

Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ. + (37412) 22-22-22

www.ardshinbank.am  [email protected]

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել