Armsport.am-ը գրում է.

«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան պատմել է, թե որքան երկար է նախատեսում հանդես գալ Իսպանիայի հավաքականի կազմում:

Երեկ իսպանացիները հաղթել են Իսրայելին (1:0) , իսկ 35-ամյա դարպասապան 90 րոպե է անցկացրել խաղադաշտում: Սա նրա համար առաջին խաղն էր ԱԱ-2018-ի ընտրական փուլում.

«Եթե նախքան որակավորման փուլի մեկնարկը մեզ ասեին, որ Իսպանիան 9 հաղթանակ է տանելու, մեկ անգամ էլ խաղալու է ոչ-ոքի, մենք կընդունեինք դա:

Հավաքականը վստահ էր իր ուժերին: Մենք խաղացինք մեր ֆուտբոլը: Ինչ վերաբերում է Իսրայելի հետ խաղին, ապա գիտեինք, որ բարդ խաղ է լինելու` տարբերվող մյուսներից: Բայց մենք արդեն դուրս ենք եկել եզրափակիչ փուլեր, չնայած, միևնույն է, ցանկանում էինք հաղթել:

Ես միշտ կատարել եմ այն դերը, որը նախատեսված է եղել ինձ համար հավաքականում: Միշտ նվիրվել եմ և կնվիրվեմ հավաքականին, կխաղամ, քանի դեռ ինձ հրավիրում են»,- Ռեյնայի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել