Tert.amLife-ը գրում է.

Քիչ առաջ լույս աշխարհ է եկել երգիչ, դերասան Արամ MP3–ի երկրորդ երեխան։ Կինը՝ Աննան, կրկին որդի է պարգևել Արամին։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ արդեն հանդիպել է որդուն։

Երջանիկ հայրիկն այսպիսի զգացողություններ ունեցել էր 6 տարի առաջ, երբ ծնվել էր առաջնեկը, սակայն այս անգամ երջանկությունն առավել գիտակցված է։ «Առաջին անգամ չգիտես` քեզ ինչ է սպասվում։ Երկրորդ անգամ ավելի փորձառու ես, արդեն գիտես` ով է գալու, առավել ևս, երբ նույն  սեռի երեխա է։ Խառնված զգացողություններ ունեի, մինչև ծննդաբերությունը լարվածություն կար, հետո` միայն  ուրախություն»,– ասաց նա և հավելեց, որ կինն ու նորածին որդին իրենց լավ են զգում։

 

Արամը դժվարացավ ասել` փոքրիկն ում է նման, սակայն առաջին կարծիքներն իր օգտին են։ «Նոր ծնված երեխայի դեպքում դժվար է ասել` ում է նման, սակայն բժիշկը դուրս եկավ և ասաց` քեզ է նման»։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել