«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին չի աջակցի ՀՀԿ-ական 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանին:

«Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ՝ հիմա էլ շատ չի տուժի: Նենց չի, որ դեմ եմ, կողմ եմ: Ամեն դեպքում տառապյալ փորձը կա»: Ճշտող հարցին՝ չե՞ք աջակցի, Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել