Եկեք տեսնենք, թե ովքեր են կենդանակերպի լավագույն և վատագույն տղամարդիկ։

Խեցգետին

Հրաշալի ամուսիններ են։ Նվիրված են, ազնիվ, երբեք չեն խուսափում պատասխանատվությունից։ Սիրում են ամբողջ սրտով, քանի որ շատ զգացմունքային են։ Սակայն նրանց վեճերի մեծ մասը կապված է մանրուքների հետ։ Տղամարդ Խեցգետնի հետ հնարավոր է ամուր ընտանիք կառուցել։

Կշեռք

Հրաշալի զուգընկերներ են։ Չնայած վճռական չեն, ամբողջությամբ խորտակվում են զգացմունքի մեջ, երբ հասկանում են, թե ինչ են ուզում։ Նրանց նվիրվածությունն ու սերն անկոտրուն են։ Հավասարակշռում են հարաբերությունները, գեղեցկացնում դրանք, զուգընկերոջը ոգեշնչում դառնալ ավելի լավը, ավելի շատ երազել։ Հրաշալի ծնող են դառնում, իմաստուն են, արդար։ Ամուր հենարան են սիրելիի համար, աջակցում են ցանկացած իրավիճակում։

Կարիճ

Խանդոտ են, նրանց հատուկ է խորը զգացմունքայնություն ու սև հումորի զգացում։ Խանդի հակադիր կողմը նրանց նվիրվածությունն է։ Հենց նա ընտրի ձեզ, ձերը կլինի ընդմիշտ։ Նա կպաշտպանի ձեզ, կուղղորդի, կաջակցի, ազատություն կնվիրի։ Կդառնաք լավագույն ընկերներ և լավագույն զույգ։ Ձեզ կպաշտպանի ցանկացած ձևով ու ցանկացածից։

Երկվորյակներ

Նրանց հետ սիրային հարաբերություններն անկրկնելի են։ Հուսալի զուգընկերներ են։ Երբ իսկապես հարգում են դիմացինին, հիանում են նրանով։ Նրանք ձգտում են կանանց, ովքեր չեզոքացնում են իրենց թուլությունները։ Դառնում են ամենակրքոտ, ստեղծագործ և հավատարիմ զուգընկերը։

Ձկներ

Լավ ամուսիններ են դառնում, հատկապես եթե զուգընկերը ստեղծագործ բնավորություն ունի, զգացմունքային է։ Ագրեսիվ չեն, միշտ հիմնավորում են վեճի առարկան։ Երբ սիրահարվում են, տարվում են սիրելով։ Ընդհանուր առմամբ՝ սիրող ամուսիններ են, ովքեր հոգ են տանում երեխաների մասին, լսում կնոջ կարծիքը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նրանք միշտ մնալու են իրենց տարօրինակ, ստեղծագործ աշխարհում։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել