Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները վերջերս փորձում են շանտաժի ենթարկել Եվրոպային։ Ադրբեջանի նախագահն ակնարկել է Եվրոպայի Խորհրդի կազմից  դուրս գալու մասին, գրեթե կրկնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների  կասեցման վերաբերյալ դիրքորոշումը։ Այս մասին նշված է  «Ռոսբալտ» գործակալության հրապարակած հոդվածում։

«Ալիևին նման անկեղծության դրդել է ԵՄ-ում Գերմանիայի դեսպան Ֆլյուգերը՝ նա խնդրել է Ալիևին արձագանքել այն տեղեկություններին, որ Ադրբեջանը պատրաստվում է  դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից։

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ հայտարարել է, որ նման գաղափարը  հնչել է ոչ թե պաշտոնական անձանց կողմից, այլ «ազատ ԶԼՄ-ների», որոնք կարող են լուսաբանել ցանկացած թեմա, սակայն իշխանությունները պետք է հաշվի առնեն հասարակության տեսակետը։ Ալիևը նաև ակնարկել է,  որ Եվրոպայի խորհուրդն ավելի բարյացակամ է Հայաստանի հանդեպ, քան Ադրբեջանի։

Իսկ Թուրքիայի նախագահը վերջերս հայտարարել էր, որ Եվրամիության  կարիքը չունի։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել