Եթե, ինչպես ինքն «իշխանությունը» պնդում է, որ երկրի տնտեսական կացությունը լավ վիճակում չէ, որտեղի՞ց են ծլում հայաստանցի միլիարդատերերն ու միլիոնատերերը: 
Եթե ինչ-որ տեղ կառավարություն են հիմնում, դա արվում է նրա համար, որ կառավարվի դրամական միջոցների համակարգված բաշխումը: Եթե այդպես չէ, կառավարության անհրաժեշտություն չկա:
Եվ հերիք է ժողովրդին կերակրեք,-«որ երկրում չկա» արտահայտությամբ: Մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ աշխարհի բոլոր երկրներում ավազակներ կան: Եվ հայտնի է, որ վերջին ճգնաժամի հեղինակները հենց նրանք են, իրենց իսկ ստեղծած «օրինական» կառույցներով: Եվ հայտնի է, որ այդ ավազակները սողոսկել են միջազգային կառույցների դրամատիրական օղակներ: Եվ հայտնի է, որ մյուս երկրների՝ մերից ավելի բարվոք լինելը ապացույց է, որ նրանք, այնուամենայնիվ, ավելի լավ են ձևացնում, իբր պայքարում այդ արատից ձերբազատվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել