Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում խորհրդային «Մոլնիա-1-44» արբանյակը մուտք կգործի Երկրի մթնոլորտ։ Այն կարող է ընկնել հոկտեմբերի 25-ին։ Այս մասին են վկայում Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) SATFLARE նախագծի տվյալները։

Գիտնականների կանխատեսումներով՝ Երկրի մթնոլորտ մուտք գործելով տիեզերական թռչող սարքը կարող է այրվել ոչ ամբողջությամբ, այդ իսկ պատճառով նրա որոշ մասեր կարող են ընկնել մոլորակի մակերևույթի վրա։ Ներկայումս չկան տվյալներ այն մասին, թե որտեղ կարող է գրանցվել անկումը։

«Արբանյակն արձակվել է տիեզերք 1979 թվականին և արդեն սպառել իր ժամկետը։ 4.4×8.2 մետր չափսերով տիեզերական սարքը կշռում է 1.5 տոննա»,- հայտնում է Life պորտալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել