Բրիտանական Varsity թերթում հոկտեմբերի 7-ին լույս է տեսել հոդված Խորհրդային միության ամենագեղեցիկ ֆիլմերի մասին, որում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում խորհրդային ռեժիսոր և ծագումով հայ գեղանկարիչ Սերգեյ Փարաջանովի աշխատանքներին, ով համարվում է աշխարհի տեսողական պոեզիայի մեծագույն ներկայացուցիչներից մեկը։

«Ծնվելով խորհրդային Թբիլիսիում՝ հայ արվեստագետների ընտանիքում, մինչ ԽՍՀՄ-ում կինոմատոգրաֆիական կարիերա սկսելը, Փարաջանովը դարձել է լիրիկական կինոյի պիոներ։ Փարաջանովի հրաժարվելը սոցիալական ռեալիզմից, ինչպես նաև նրա ոչ ուղղափառ կենսակերպը տարան նրան, որ նրա գրեթե բոլոր աշխատանքները սկզբում արգելվեցին ԽՍՀՄ-ում»,-ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը խոստովանում է, որ դիտել է Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը» ֆիլմերը, և անվանում վերջինը ռեժիսորի ամենաազդեցիկ և վիճելի աշխատանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել