Հոկտեմբերի 3-ին ամերիկյան սոցիոլոգիական Pew Research Center ընկերությունը հրապարակել է հետազոտություն 199 երկրներում կրոնական պաշտոնական կարգավիճակի մասին։ Պարզվել է, որ պաշտոնական պետական կրոն չկա երկրների ավելի քան կեսում (53%)։ Այս մասին փոխանցում է Kommersant-ը։

Աշխարհում ընդամենը 43 երկիր կա՝ պետական մակարդակով հռչակված կրոնով, դրանցից 27-ում իսլամ են դավանում։ 13 երկրներ, այդ թվում 9-ը՝ Եվրոպայում, պաշտոնապես քրիստոնեական են, 2-ում (Բութան և Կամբոջա) բուդդիզմ են դավանում որպես պետական կրոն, իսկ Իսրայելը պաշտոնապես հանդիսանում է հրեական պետություն։

Հինդուիզմը պետական կրոն ճանաչված չէ ոչ մի երկրի կողմից։ 10 երկրներում պետությունը կամ կոշտ կերպով կարգավորում է կրոնական ինստիտուտները, կամ ակտիվորեն թշնամաբար վերաբերվում կրոններին։ Դրանց թվին է դասվում Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Վիետնամը և այլն։

Կրոնն արտոնյալ, սակայն ոչ պաշտոնական կարգավիճակ ունի 40 երկրներում։ Դրանցից 28-ում այդ կրոնը քրիստոնեությունն է։ Արտոնյալ կրոնով երկրների մեծ մասը եվրոպական են։ Բոլոր քաղաքացիների համար կրոնը պարտադիր է 4 երկրներում՝ Մավրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Մալդիվներում և Կոմորյան կղզիներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել