Հանրահայտ մոդել Իրինա Շեյքը, չնայած դերասան Բրեդլի Կուպերի հետ երջանիկ հարաբերություններին, նշանադրությանն ու դստեր ծննդին, շարունակում է հանդիպել կողմնակի տղամարդկանց հետ։ Շատերը նկատել են, որ վերջին շրջանում Իրինան հեռացել է Կուպերից։
Աշխարհիկ միջոցառումներին Շեյքին ավելի ու ավելի հաճախ տեսնում են ոչ թե Կուպերի, այլ օտար տղամարդկանց հետ։ Ոմանց հետ լուսանկարները նա պարբերաբար տեղադրում է իր միկրոբլոգում։ Ամենից հաճախ երկրպագուները մոդելի կողքին տեսնում են հայտնի իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիին։ Օրերս աստղը կրկին որոշել է լայն հանրությանը ցուցադրել լուսանկար, իր իսկ կոչմամբ, ընկերոջ հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել