Դուբայի օդանավակայաններում կհայտնվի ուղևորների դեմքերի ավտոմատ ճանաչման տեխնոլոգիա, որը կփոխարինի սովորական անձնագրային վերահսկողությանը։

Դուբայից թռիչք կատարելիս ուղևորները կանցնեն թունելի միջով, որտեղ ներկառուցված է մարդանց դեմքերը ճանաչող 80 տեսախցիկ։ Թունելի ներսի կողմում կցուցադրվի ակվարիումային պատկեր։

ԱՄԷ-ի իշխանությունները վստահ են, որ դա կօգնի ուղևորների ուշադրությունը գրավել թունելի տարբեր կողմերը և թույլ կտա տեսախցիկներին լավագույնս ֆիքսել նրանց դիմագծերը։ Առաջին նման թունելը ծրագրվում է բացել Դուբայի օդանավակայանում 2018 թվականի ամռան վերջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել