Panorama.am-ը գրում է.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական  նիստը: Հրապարակվեցին փողերի լվացման մեջ մեղադրվող ամբաստանյալներից երեքի ցուցմունքները: Փողերի լվացման դրվագով Սամվել Բաբայանն առանձին չհարցաքննվեց, նախագահող դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ Ս. Բաբայանը հաջորդ նիստին ցուցմունք կտա երկու դրվագի վերաբերյալ էլ: 

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը կհարցաքննվեն հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 16-ին:

Սամվել Բաբայանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հերթականությամբ են հարցաքննվելու:

«Մնացածը տալո՞ւ են, հետո ես, թե՞ հակառակը»,- հարցրեց նա:

Դատավորն ասաց, որ կարող է թողնել  ամբաստանյալների հայեցողությանը, ապա հավելեց. «Տեղում՝ նիստի ընթացքում կորոշենք, նաև հաշվի առնելով ձեր կարծիքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել