Panorama.am-ը գրում է.

Ամբողջ աշխարհում կրթության ծրագրերի բովանդակության և դրանց տրամադրման համար կիրավող նորարարություններին զուգահեռ ավելի են զարգանում կրթական կեղծարարությունները, կեղծ համալսարանները, «դիպլոմ արտադրող» հաստատությունները և կեղծ հավատարմագրման գործակալությունները։ Այս մասին այսօր ԱՓՇԱՏԿ հիմնադրամի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի  «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը» ծրագրի շրջանակում կազմակերպած «Կեղծարարությունը բարձրագույն կրթության մեջ» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանը։

«Համացանցը և էլէկտրոնային ուսուման բոլոր ձևերը կեղծարարության շարժիչ ուժերից են։ Դրանք նաև մեծապես խթանում են կուրսային ախատանքների, ռեֆերանտների ու գիտական աշխատանքների վաճառքն ու գրագողությունը»,- ասաց նա։

Գայանե Հարությունյանը տեղեկացրեց, որ այս համաժողովի կազմակերպիչների կողմից «Կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ» հատուկ ձեռնարկ է հրատարակվել, որտեղ մանրամասն նեկարայացված է կեղծարարության տարբեր դրսևորումները թե հայաստանյան բուհերում, թե միջազգային ճանաչված ուսումնական հաստատություններում։

Ձեռնարկը նաև հատուկ անդրադարձ է կատարում կեղծ դիպլոմների ու որակավորումների տրամադրման հարցերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել