Armsport.am-ը գրում է.

Արցախում կայացել է հանդբոլի մինչև 17 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությունը:

Չեմպիոն է դարձել Արցախի թիմը, որը խաղացել է առանց պարտության և վաստակել վեց միավոր, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երկրորդ տեղը չորս միավորով զբաղեցրել է «Շենգավիթը», երրորդը՝ «Աջափնյակը» (երկու միավոր):

Վանաձորի թիմն այս առաջնությունում չի կարողացել ոչ մի հաղթանակ գրանցել և չորրորդ տեղում է:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի լրատվության ծառայության պատասխանատու Արմինե Բեգլարյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ այս տարի թիմերի քանակը երկուսով կրճատվել է:

Նրա խոսքով, Հայաստանի տարբեր տարիքայինների առաջնությունները պարբերաբար անցկացվում են Արցախում, Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդբոլի մասսայականացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել