Yerkir.am-ը գրում է.

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն հերթական ստուգման նպատակով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց, որ ՊԲ հրամանատարն իրեն լավ է զգում: «Պարոն Մնացականյանի ինքնազգացողությունը նորմալ է, որևէ խնդիր չունի, եկել է պլանային ստուգումների: Մեկ օր կմնա մեզ մոտ, բոլոր հետազոտությունները կանցնի, վաղը կգնա իր աշխատանքին»,-ասաց Հայրապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել