Tert.am-ը գրում է.

ԱԺ ճեպազրույցների ժամին խորհրդարանական խմբակցություններն անդրադարձան Պեդրո Ագրամունտի հրաժարականին. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից`պատճառաբանելով, թե անձնական խնդիրներ ունի:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր, նրա համար պարզ էր, որ վերջինը պետք է հեռանա։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ Ագրամունտի հրաժարականի կոնտեքստում ճիշտ կլինի, որ ԵԽԽՎ-ն որոշակի հետաքննություն սկսի, թե ինչ ծագումնաբանություն ունեն այն հայտնի որոշումները, որոնք ի վերջո ինչ-որ առումով խթան դարձան քառօրյա պատերազմին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարանական մեծամասնության՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ քայլը շատ ճիշտ է կատարված, և Պեդրո Ագրամունտով այս հարցը չի սահմանափակվում։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել