Panorama.am-ը գրում է.

Այսօր «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ-ի էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը վերաբերելու է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հայտնի միջադեպը քննելուն և ԱԺ-ին համապատասխան եզրակացություն ներկայացնելուն: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ես հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց երբ ՀՀԿ-ն փորձում է միջադեպի շուրջ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել: Սա ստիպում է արձանագրել՝ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա: Փաստն այն է, որ ՀՀԿ-ն ինքն էլ արձանագրում է, որ հետագա բանավեճերը նույն ճակատագիրն են ունենալու: Իրենք շատ սխալ ճանապարհ են ընտրել, որը կունենա որոշակի հետևանքներ, և եթե այս իրողությանը գնահատականներ չտրվեն, պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ԱԺ-ում կարող են նորանոր այսպիսի դրսևորումներ լինեն: Եթե սա մարտահրավեր է, «Ելքն » ընդունում է այդ մարտահրավերը»,- նշեց խորհրդարանականը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել