Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու ԱՄՆ-ում Թուրքիայի հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին՝ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո:

Նշենք, որ ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ նախորդ տարվա ռազմական հեղաշրջամն փորձի կազմակերպման մեջ մեղդրվող գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը խորը մտահոգություն է հայտնում հյուպատոսության աշխատակցի ձերբակալութան առնչությամբ և նրա դեմ մեղադրանքները համարում է «անհիմն և հակասող Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններին»:

«Դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային այցագրերի տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»,- ասված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն իր հերթին հայտարարություն է տարածել՝  նույն քայլը Թուրքիայի համար ձեռնարկելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել