Անցած գիշեր Թուրքիայի Դիարբեքիր նահանգում տեղակայված 105-րդ հակահրթիռային ռազմակայանի վրա են հարձակվել PKK-ի զինյալները: PKK-ի զինյալներին հաջողվել է շարքից հանել ռազմակայանի կարևոր նշանակություն ունեցող սարքավորումները: Հաղորդվում է, որ Դիարբեքիրում թուրքական անվտանգության ուժերը սկսել են իրականացնել լայնամասշտաբ անվտանգության գործողություններ: Կան տեղեկություններ, որ ամբողջական գյուղեր, որոնցից է Էրուհ գյուղը, տարահանվում են: Կա նաև տեղեկություն, որ թուրքական բանակը պատրաստվում է ռազմական գործողություններ իրականացնել Դիարբեքիր նահանգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել