Armsport.am-ը գրում է.

Մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության երկրորդ տուրի վերջին երկու հանդիպումներում ԽՄՕՄՄ-ը տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը` այս անգամ 59-19 հաշվով հաղթելով «Գյումրի» ակումբին:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Գրանդ սպորտը» սեփական մարզադահլիճում 61-54 հաշվով առավելության է հասել «Արաբկիր խաղերի» նկատմամբ:

ՀՀ առաջնության երրորդ տուրում պատանի բասկետբոլիստները կանցկացնեն հետևյալ հանդիպումները՝

14.10.2017

Ժամը՝ 12:00 «ԽՄՕՄՄ»-«Արաբկիր խաղեր»

Ժամը՝ 13:00 «Պոլիտեխնիկ»-«Արարատ»

Ժամը՝ 15:30 «Արաբկիր»-«Աջափնյակ»

15.10.2017

Ժամը՝ 15:00 «Գրանդ Սպորտ»-«Վանաձոր»

Ժամը՝ 16:00 - «Արթիկ»-«Գյումրի»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել