Yerkir.am-ը գրում է.

Խորհրադարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ շաբաթվա իրադարձությունը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի դատավարությունն է:

«Մենք ունենք դատապարտյալ Մհեր Ենոքյան։ Արդեն 21 տարի բանտում է, երկու անգամ փախուստ է կատարել, մեկ անգամ՝ փախուստի փորձ և այս 21 տարվա ընթացքում առաջին անգամ դատարանում փոքր հաղթանակ է ունեցել, որը նաև տվյալ դատավորի մարդ լինելով է պայմանավորվում։ Հավատում եմ, որ, ի վերջո, իր ճակատագրում փոփոխություն կլինի», - ասաց Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը նշեց, որ ցավում է` այս իրադարձությանը լրատվամիջոցներից միայն մեկն է անդրադարձել։ Աղվան Վարդանյանի բնութագրմամբ՝ շաբաթվա հաջորդ «չիրադարարձությունը» ԱԺ-ում տհաճ տգեղ միջադեպը երկու պատգամավորների միջև:

«Այս մեկը տասնյակ էջեր զբաղեցրեց մեր զանգվածային լրատվամիջոցներում»,- ասաց նա:

«Ես չեմ ուզում անդրադառնալ ոչ Ա. Գեղամյանի, ոչ Ն. Փաշինյանի հայտարարություններին: Նման վարվելաձևերն ԱԺ-ում ոչ միայն դատապարտելի են, այլև՝ ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ չափից ավելի կանխատեսելի են հաճախ դառնում իրենց վարքագծի մեջ։ Մի ահելի և մի ջահելի պատմություն է, չէի ուզենա, որ իրար նմանվեին և այսքան կանխատեսելի դառնային»,- հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել