Ադրբեջանական բանակը հերթական կեղծ տեղեկությունն է տարածում, այս անգամ՝ շատ անգրագետ ձևով: Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ իբր հոկտեմբերի 7-ին Արցախի առաջնագծում գտնվող դիրքերից մեկում երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն արդեն քանի օր է՝ ապատեղեկատվություն է տարածում հայկական դիրքերի մասին, որպեսզի հետագայում կարողանա բարձրաձայնել իր կորուստների մի մասը, սակայն այս անգամ Ադրբեջանն աչքի է ընկել նաև իր անգրագիտության գագաթնակետով:

Տարածած հաղորդագրության մեջ իբր վիրավոր զինծառայողներից մեկի անուն-ազգանունը գրված է՝ Ռոլանդ Դիեգազարյան: Ադրբեջանցի հատուկ նշանակության ապատեղեկատվություն տարածողները երևի ցանկացել են գրել Եղիազարյան, սակայն խիստ անգրագետ մթնոլորտում աշխատելու արդյունքում Եղիազարյան ազգանունը վերափոխվել և դարձել է Դիեգազարյան: Իմ կարծիքով՝ ամբողջ ՀՀ տարածքում նման ազգանունով մարդ չենք կարող գտնել, ու այսպիսի փոքրիկ շեղումներն ամբողջությամբ ցուցադրում են Ադրբեջանի իրական մարտավարությունը, մարտավարություն, որը հիմնված է կեղծ տեղեկությունների և դիվերսիոն հարձակումների վրա, որոնք գրեթե միշտ ձախողվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել