Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ ազդեցիկ սենատոր Բոբ Քորքերը քննադատել է ՄԱՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հայտարարելով, որ նրա գործողությունները կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի. հայտնում է НТВ-ն:

Ըստ սենատորի` Թրամփն այնպես է վերաբերվում իր նախագահական պարտականություններին, ասես դա ռեալիթի շոու է:

«Նա ինձ անհանգստացնում է և պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին, ում համար երկրի ճակատագիրը միևնույն չէ»,-ասել է Քորքերը:

Սենատորը նաև մեղադրել է Թրամփին այն բանում, որ իր թվիթերյան գրառումները բազմիցս վնասել են Վաշինգտոնի դիվանագիտական ձեռքբերումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել